member of

Center of All-Armenian Non-commercial Cinema

Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն 

 

՛՛ ՆՈՖԻ՛՛  ոչ կոմերցիոն ֆիլմերի 3րդ միջազգային  փառատոն

                                                    Մայիս 26-31, 2013թ., Երևան-Աղվերան

                                                                                                          Փառատոնի ժամկետները, վայրը, մասնակիցները, հյուրերը և ժուրին

Ամեն տարի մայսի 28-ին CANC-ը կազմակերպում է ՛՛Նոֆի՛՛ ոչ կոմերցիոն ֆիլմերի  միջազգային  փառատոն, որտեղ մասնակցում են ֆիլմեր Հայաստանից և աշխարհի ավելի քան 30 երկրներից: Այս տարի փառատոնը նախատեսվում է անցկացնել մայիսի 26-31 Երևանում և Աղվերանում:

Փառատոնին մասնակցելու են անկախ կինո արտադրողներ Հայաստանից և Սփյուռքից,  Եվրոպական, ԱՊՀ, Ասիական երկրներից և ԱՄՆից: Հրավիրված են ոչ կոմերցիոն կինոյի ազգային կազմակերպությունների և միջազգային կինոփառատոնների ներկայացուցիչներ: Փառատոնի հյուրերը կլինեն  նաև Հ. Հ. Մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից,  Սփյուռքի նախարարությունից, Կինոյի պետական և Մանկավարժական ինստիտուտներից, Հ.Հ. Կինոմատոգրաֆիստների Միությունից, Ազգային կինոկենտրոնից, ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի , Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատներից և Հ. Հ. լրատվամիջոցներից:  Կհրավիրվեն նաև արտասահմանից հայտնի կինոգործիչներ և UNICA ի ներկայացուցիչներ:

Ժուրին կազմված է լինելու UNICA ի կինո մասնագետներից, Հ.Հ. Կինոմատոգրաֆիստների Միությունից,  Կինոյի և թատրոնի ինստիտուտից, Ազգային կինոկենտրոնից  և  օտարերկրյա ճանաչված կինո մասնագետներից: Փառատոնը անց է կացվում Հ. Հ. Մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

                                                                 Փառատոնի նպատակները  

       Ամենամյա ՆՈՖԻ Ոչ կոմերցիոն Ֆիլմերի Միջազգային  փառատոնը նախատեսվում է տարիների ընթացքում դառձնել Ոչ կոմերցիոն Ֆիլմերի  համաշխարհային փառատոն:Այս հնարավորությունը Հայաստանը ստացավ 2010 թ.անդամակցելով  Շվեյցարիայում UNICA-ին ՝ Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության անդամ, որը գտնվում է UNESCO-ի կազմում: Իսկ 2012 թ. մտնելով UNICA -ի ղեկավար կազմի՝ Կոմիտեի  մեջ, Հայաստանը էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը: UNICA-ն ստեղծվել է 1936 թվականին ընդգրկում է  34 երկիր: UNICA-ն ամեն տարի անց է կացնում ոչ կոմերցիոն (անկախ կամ հեղինակային) ֆիլմերի համաշխարհային փառատոն, որտեղ ամեն երկիր ներկայացնում է մեկ ժամանոց ֆիլմերի ծրագիր:

Հայաստանը UNICA-ում ներկայացնում է CANC-ը` ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը՝ Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ:  CANC-ը միավորում է Հայաստանի և Սփյուռքի բոլոր անկախ  կինոարտադրողներին և անկախ ստուդիաները: 

 

                                                                            Փառատոնի ծրագիրը

 

Մայիսի 26ին մասնակիցների ժամանում: 16:00 ին  փառատոնի  հանդիսավոր բացումը, կազմակերպիչների ելույթները, ԱՄՆ, Եվրոպական և Ասիական երկրներից ժամանաց պատվիրակների և պատվավոր հյուրերի ներկայացումը, UNICA 2010 – 2012 հաղթած լավագույն հայկական և արտասահմանյան ֆիլմերի ցուցադրում : 19:30 բացման ճաշկերույթ ազգային ծրագրով :

Մայիսի 27  10:00 մրցութային ֆիլմերի ցուցադրում: 16 :00 Էքսկուրսիա Երևանով, Երևանի թանգարան, Փառաջանովի տուն թանգարան www.parajanovmuseum.am : 20:00 հյուր երկրների ազգային կինո ֆեդերացիաների ներկայացուցիչների հանդիպում, մասնակիցների ազատ շփում :

 Մայսի 28 10:00 – 18:00 մրցութային ֆիլմերի ցուցադրում ժուրիի անդամների  մրցութային ֆիլմերի բաց քննարկում կինոդահլիճում: 17:00 -18:00 մասնակից երկրների ֆիլմ արտադրողների հանդիպում և կլոր սեղան կոնֆերանս դահլիճում 17:00-18:00 ժուրիի փակ նիստ հաղթողներին որոշելու համար,լավագույն ֆոտոլուսանկարների ընտրություն: Ժ. 18 : 00 Փառատոնի հանդիսավոր փակումը՝ լավագույն ֆիլմերի ցուցադրում, ժուրիի անդամների ելույթը , անվանակարգային ֆիլմերի պարգևատրում: Ժ. 21:00  բանկետ:

Մայիսի 29 ին ժամը 14:00 ին մեկնում Աղվերան http://www.arthurs-hotel.am/am/gallery/2 , 15:00 փառատոնի արդյունքների քննարկում կլոր սեղան, արտամրցութային ֆիլմերի ծրագիր, 17:00 էկո պիկնիկ, լավաշի թխում թոնիրում, ազգային պարեր, խորոված:

Մայիսի 30 ին , 10:00 հանդիպում կլոր սեղան՝ ՛՛Ոչ կոմերցիոն կինոյի ազգային կազմակերպությունների և միջազգային կինոփառատոնների համագործակցում՛՛ թեմայով, ժամը 12:00 մեկնում Բջնիի եկեղեցի, այց մեղվաբույծի տուն-այգի, Սևանա լիճ, Սևանավանք: Երեկոյան ընթրիք Սևանում: 20:00 Հրաժեշտի երեկո հյուրանոցում:

Մաիսի 31ին մեկնում Երևանի օդանավակայան:   

 

                                                                           Փառատոնի իրադարձությունների  արժեքները

 

Փառատոնի հյուրերի և ֆիլմ արտադրողների համար գործում են հետևյալ զեղճված արժեքները՝  

Հյուրանոցային կացություն Երևանում 2 տեղանոց համարում նախաճաշով 3 գիշերվա համար՝ 1 անձի համար    80 եվրո 

Բացման և  փակման բանկետների, էքսկուրսիա Երևանով, այց Երևան քաղաքի թանգարան և  Փարաջանովի թանգարան ֆուրշետով 1 անձի համար ՝                                                                      60 եվրո

Զեղճված առժեքները 2 գիշեր Աղվերան րեզորտ հյուրանոցի 2 տեղանոց համարում նախաճաշով և էկո պիկնիկով, մեկնում Բժնիի եկեղեցի, Սևանա լիճ ընթրիքով, բոլոր փոխադրումները Մերսեդես միկրոավտոբուսով, բոլոր ծախսերը 1 անձի համար ՝                                                                             90 եվրո

Կազմակերմիչը կարող է աջակցել էժան ավիատոմսերի ձեռք բերման հարցում:                                                                           

Այս արժեքները ապահովելու համար խնդրում ենք հնարավոր արագ կայացնել փառատոնին մասնակցության որոշումը

 

                                                                        Փառատոնի  անվանակարգերը և մրցանակները   

 

  1. Պրոֆեսիոնալ, ոչ կոմերցիոն ֆիլմերի անվանակարգ
  2. Հեղինակային, ոչ պրոֆեսիոնալ  ֆիլմերի   անվանակարգ  
  3. ՈՒսանողական ֆիլմերի անվանակարգ (Ֆիլմ ինստիտուտներ, քոլեջներ)
  4. Հեռուստատեսային ռեպորտաժ
  5. Էքսպերիմենտալ (Art house, Alternative ) ֆիլմերի անվանակարգ
  6. Մեկ րոպեանոց  ֆիլմերի անվանակարգ
  7. Լուսանկարչական մրցույթ ՛՛Սա Հայաստանն է ՛՛

 

Սահմանված են հետևյալ մրցանակները՝

 

Լավագույն պրոֆեսիոնալ ֆիլմ , Լավագույն ուսանողական ֆիլմ , Լավագույն հեղինակային ոչ պրոֆեսիոնալ ֆիլմ, Լավագույն ազգային ֆիլմ, Լավագույն լուսանկարիչ

 

  • CANC-ի կողմից՝ պարգևատրում  Լավագույն Ռեպորտաժի, Լավագույն Էքսպերիմենտալ (Art house, Alternative ) ֆիլմ, Լավագույն մեկ րոպեանոց ֆիլմին:
  • UNICA-ի մեծ ոսկյա մեդալը՝ անկախ և ոչ կոմերցիոն ֆիլմերի արտադրությանը նպաստող գործիչին կամ կազմակերպությանը՝  UNICA-ի  կողմից
  • Հ. Հ. Սփյուռքի նախարարությունից մրցանակ Լավագույն սփյուռքահայ ֆիլմ  

 

Փառատոնի լավագույն հայկակն ֆիլմերը կմեկնեն  UNICA 75 Համաշխարհային Անկախ ֆիլմերի  փառատոնին օգոստոսի 24, 2013թ.  Ավստրիա, ինչպես նաև բազմաթիվ ուրիշ միջազգային կինոփառատոններին 2013թ:

                                                                                                              Փառատոնի պայմանները

 

  • Մրցույթին կարող են մասնակցել խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր, ամեն մասնակցից մեկ ֆիլմ, թեման ազատ է:
  •  Բոլոր ֆիլմերը պետք է չգերազանցեն 20 րոպեն և լինեն DVD Pal ֆորմատով:
  •  Նոֆի փառատոնին կարող են մեկ ֆիլմով մասնակցել նաև տարբեր երկրների ազգային ոչ կոմերցիոն կինոյի ֆեդերարացիաները և կինոփառատոնների կազմակերպիչները:
  • Ֆիլմերը իրենց բնույթով պետք է լինեն ոչ կոմերցիոն ու նախատեսված չլինեն վաճառքի:
  • Ֆիլմերը պետք է լինեն անգլերեն ենթագրերով սուբտիտրերով և պետք է անցնեն նախնական ընտրություն, որից հետո պետք է լրացված հայտով, ֆիլմի անգլերեն կարճ բովանդակությամբ, 2 ֆոտո պատկերներով  բերվեն Օրբելի 8 հասցեյով ,Երևան, ոչ ուշ քան մայիսի 5:
  • Ժուրիի վերջնական որոշումը կհրապարակվի մայիսի 28 , 2013 թ., այնուհետև մեր կայքում:
  • Բոլոր ֆիլմերը պետք է պարունակեն DVDի վրա ֆիլմի վերնագիրը, հեղինակի անունը, տևողությունը:
  • Ամենամյա UNICA-ի Համաշխարհային կինո  փառատոնին մասնակցելու համար CANC – ը վճարում UNICA-ին է տարեկան անդամավճար, ուստի ՛՛Նոֆի՛՛ փառատոնին, ինչպես նաև UNICA-ի փառատոնին հետագայում հնարավոր մասնակցության համար մինչև 25 տարեկան  մասնակիցներից գանձվում է 4000 դրամ, 25 տարեկանից բարձր – 7000 դրամ: Գումարը ներառում է նաև խորհուրդատվական աշխատանքները ֆիլմի վրա CANC-ի մասնագետների կողմից մինչև փառատոնը:
  • Ամեն մասնակից ֆիլմ արտադրող կարող է հրավիրել ՛՛Նոֆի՛՛ փառատոնի ֆիլմերի ցուցադրմանը 4 անձ :
  • ՛՛Նոֆի՛՛ փառատոնից հետո ֆիլմի հղկումը և հարմարեցումը միջազգային կինոփառատոններին, ինչպես նաև CANC-ի կողմից ֆիլմի պաշտոնական ներկայացումը և ֆիլմի հեղինակային իրավունքների պաշտպանումը ամեն փառատոնի համար գանձվում է 5000 դրամ:
  • CANC-ի անդամների համար ՛՛Նոֆի՛՛ և միջազգային  փառատոնների մասնակցության, ֆիլմի արտադրության (սցենար, կամերա, լույսեր, մոնտաժ, դերասաններ, ստուդիա) հետ կապված բոլոր վճարումները զեղճվում են 40% ով:
  • Ֆիլմերը ցուցադրումից հետո չեն վերադառձվում և մնում են CANC ի ֆիլմադարանում ոչ կոմերցիոն ցուցադրումների նպատակով:

 

                                                                                                              Փառատոնի արդյունքը    

 

    ՛՛Նոֆի՛՛ ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային  փառատոնը աշխարհում իր նախադեպը չունեցող փառատոն է, որի գործնեության ընդամենը 2 տարվա արդյունքում փառատոնի կազմակերպիչ և ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը 34 անդամ երկրների փակ քվեարկությամբ  ընտրվեց UNICA-ի (UNESCO) գերագույն մարմնի՝ Կոմիտեյի անդամ: Այժմ կապեր են հաստատվում մեր փառատոնի ու ասիական և լատինոամերիկյան հեղինակավոր կինոփառատոնների հետ համատեղ Անկախ ֆիլմերի փառատոններ կազմակերպելու համար:

Արդեն ունենք պայմանավորվածություն 2013թ  ԱՊՀ երկրների և Եվրոպայի հայ անկախ կինոարտադրողների փառատոններ անցկացնելու մասին Ռոստովում և Բեռլինում, որտեղից հաղթանակաց երեքական ֆիլմ կժամանեն ՆՈՖԻ միջազգային փառատոնին:   

 Փառատոնի խրախուսում և զարգացնում է Հայաստանում և Սփյուրքում ոչ կոմեռցիոն պրոֆեսիոնալ և անկախ ֆիլմերի արտադրությունը: Այդ ֆիլմերի միջոցով Հայաստանի հանրությունը ավելի մոտիկից է ծանոթանում  սփյուռքահայ համայնքների կյանքին, նրանց խնդիրներին և հոգեվոր պահանջներին: Ամեն տարի փառատոնի ֆիլմերը ցուցադրվում են  Հայաստանում  և սփյուռքահայ տարբեր համայնքներում, ինչի արդյունքում Հայաստանը և Սփյուռքը ծանոթանում են Եվրոպայի հայ համայնքների կյանքին, մշակութային ժառանգությանը և նշանավոր մարդկանց կյանքի պատմությանը:

CANC-ի հետ համագործակցում են հայ ֆիլմ արտադրողներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Կազախստանից, Սերբիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Կանադայից, Շվեյցարիայից, Հոլանդիայից, Բրազիլիայից և ԱՄՆից: UNICA-ի և միջազգային կինո փառատոնների ժամանակ CANC ը անց է կացնում հանդիպումներ և հայկական ֆիլմերի ցուցադրումներ սփյուռքահայ համայնքների համար:

 

Առավել  մանրամասն  տեղեկատվություն  կարող  եք  ստանալ  զանգահարելով    093 396254 կամ 275017

Հարգանքներով   ՛՛Նոֆի՛՛ կինո փառատոնի ղեկավար Արտաշես Հովհաննիսյան    
 

 

2010 թվականի սեպտեմբերի   1 ին Շվեյցարիայի Էյնսիդելն քաղաքում Հայաստանը դարձավ UNICA-ի ՝ Համաշխարհային ոչ կոմեռցիոն կինոի միության անդամ UNESCO-ի կազմում:  UNICA-ն ստեղծվել է 1931 թվականին ¨ ընդգրկում է  34 երկիր: UNICA-ն ամեն տարի անց ¿ կացնում ոչ կոմերցիոն (անկախ կամ հեղինակային) ֆիլմերի Ðամաշխարհային փառատոն, որտեղ ամեն երկիր ներկայացնում է CANCը: Սա յուրովի Օլիմպիադա է կինոյի աշխարհում, որտեղ բացմանը օրը երկրները դուրս են գալիս երկրի անվանումով և իրենց ազգային տարազներով:

Հայաստանը UNICA-ում ներկայացնում է CANC-ը` Համահայկական ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը՝ Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ, որը 1988թ. UNICA  50րդ  Զագրեբի  փառատոնի ոսկյա մեդալակիր է:  CANC-ը միավորում է Հայաստանի ¨ Սփյուռքի բոլոր անկախ  կինոարտադրողներին և անկախ ստուդիաները, Կինոյի ինստիտուտները և մանկապատանեկան ստուդիաները:  Ամեն տարի մայիսի 28 CANCը անց է կացնում Անկախ ֆիլմերի համահայկական կինո փառատոններ  Երևանի Մոսկվա կինոթատրոնում, որտեղ մասնակցում են ֆիլմեր Հայաստանից և Սփյուռքից:

Փառատոնի Նպատակները

 Փառատոնի հիմնական նպատակն էր վերականգնել և զարգացնել Հայաստանում սիրողական, ոչ կոմեռցիոն և անկախ ֆիլմերի արտադրությունը, որը շատ զարգացած էր նախկինում:  Հայաստանի հանրապետությունը ԽՍՀՄի ժողովրդական արվեստի և միջազգային փառատոններում միշտ  նվաճել է բարձր պարգևներ, մեդալներ և հեղինակավոր մրցանակներ : Նախկինում գործում էին կինոակումբներ Հայաստանի բոլոր մարզերում, որտեղ նկարահանվում էին բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր:                Համահայկական կինոփառատոնի մյուս կարևոր նպատակներից է՝ խրախուսել Հայաստանի մարզերում, Արցախում և Սփյուռքում ոչ կոմեռցիոն կամ սիրողական ֆիլմերի ստեղծմանը: Այդ ֆիլմերի միջոցով Հայաստանի հանրությունը ավելի մոտիկից կարող է ծանոթանալ  սփյուռքահայ համայնքների կյանքին, Հայաստանյան մարզերի և Արցախյան խնդիրներին: Ամեն տարի փառատոնի ֆիլմերը ցուցադրվում են Հայաստանի մարզերում և սփյուռքահայ տարբեր կենտրոններում, ինչի արդյունքում Սփյուռքը ծանոթանում է  Հայրենիքի կյանքին, նաև ի հայտ են գալիս նոր ֆիլմ նկարահանողներ:

 Փառատոնի մյուս նպատակն է՝ նոր տաղանդավոր հայ ֆիլմ արտադրողների բացահայտումը Հայաստանում ու Սփյուռքում և նրանց միջազգային կինոասպարեզ հանելը: Դրա ապացույցն  է՝ Համահայկական կինոփառատոնի լավագույն ֆիլմերի  ներկայացումը  և անձամբ  հեղինակների մասնակցությունը համաշխարհային և հեղինակավոր միջազգային կինոփառատոններում:

Մեր  ֆիլմ արտադրողները իրենց ֆիլմերով 2 տարվա մեջ արդեն եղել են Լյուքսեմբուրգում  և Ռուսեյում (Բուլղարիա) UNICAի փառատոններում ,  Լյեժում (Բելգիա),  Բեռլինի East-West փառատոններում, Ելենա Գորա (Լեհաստան ) Zoom փառատոնում, Մաստրիխտ ( Հոլլանդիա), Աառաու (Շվեյցարիա) One minute films festival: 

Արդյունքը

    Այս նպատակադրման և քաղաքականության շնորհիվ ստեղծվեցին բացառիկ ֆիլմեր, որոնցից  են ՝ «Թեհլերյանի որդին» ֆիլմը, հեղինակ Գոհար Սեկուլիչ: Ֆիլմը Թեհլերյանի որդու մասին է, որը ապրում էր Սերբիայում: «Նորաշեն» ֆիլմը, հեղինակ Նիկոլոզ Ակոպով՝   հայկական եկեղեցիների ոչնչացման կամ ձևափոխման մասին Վրաստանում:Էմմա Կարապետյանի «Հին ու նոր Կոնդը»՝   ֆիլմ Կոնդի խնդիրների մասին և շատ ուրիշ հետաքրքիր երիտասարդական ֆիլմեր նկարահանված Երևանում, Հայաստանի մարզերում, Լոս Անջելեսում և Ռուսաստանում:

Փառատոնի  ֆիլմերը և հյուրերը

        Անկախ ֆիլմերի 2րդ համահայկական փառատոնը նվիրված էր Հայաստանի 1980 – 1990 թթ Կինոսիրողների միության նախագահ՝ Արտավազդ Թորոսյանի հիշատակին:                                    Փառատոնում 95 ներկայացված ֆիլմերից ընտրված էր 22 ֆիլմ Երևանից, Հայաստանի մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից, Սերբիաից և ԱՄՆից: Փառատոնում արտամրցույթային ծրագրով նաև ցուցադրվեցին UNICA 73, 2011թ. Լյուքսեմբուրգի լավագույն ֆիլմերը Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Արգենտինայից և Անգլիայից: Հրավիրվել էին հյուրեր այդ երկրների դեսպանատներից:

 Փառատոնին ներկա էին հյուրեր Հ.Հ. Մշակույթի , Հ.Հ. Սփյուռքի նախարարություններից,  Հ.Հ. Կինոմատոգրաֆիստների միությունից,    Ազգային  կինոկենտրոնից, USAID ից,  Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնից, Արմենիա ՀԲԿ,  Կինոյի և թատրոնի ինստիտուտից, Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայից,  նաև մեր հովանավորների ներկայացուցիչները :

Փառատոնի  անվանակարգերը և մրցանակները                                                                                                                                                                                                                                                                                                 Փառատոնի մրցակարգերը համապատասխանում են UNICA-ի  մրցակարգերին և հետևյալն էին ՝                

1. Հիմնական անվանակարգ

2. Երիտասարդական ֆիլմերի անվանակարգ  

3. ՈՒսանողական ֆիլմերի անվանակարգ

4.Մեկ րոպեանոց ֆիլմերի անվանակարգ

Սահմանված էին հետևյալ մրցանակները՝

  • Հ. Հ. Մշակույթի նախարարությունից ՝ Լավագույն մշակութային արժեք ներկայացնող ֆիլմին պարգևատրվեց   «Հաղթանակի սկիզբը » ֆիլմը,  հեղ. Արարատ Բայազետցի
  • Հ. Հ. Սփյուռքի նախարարությունից ՝ Լավագույն սփյուռքահայ ֆիլմ հանձնվեց   Գոհար Հարությունյան Սեկուլիչին (Սերբիա) «Թեհլերյանի որդին» ֆիլմի համար
  •  Հատուկ Մրցանակ Հ. Հ. Կինոմատոգրաֆիստների միությունից  հանձնվեց Նիկոլոզ Ակոպովին (Վրաստան)     «Նորաշեն» ֆիլմի համար:   
  • Հատուկ Մրցանակ  Ազգային կինոկենտրոնից Լավագույն ազգային ֆիլմ հանձնվեց Էմմա Կարապետյան (ուսանող.) « Հին ու նոր Կոնդ» ֆիլմին:
  • Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի կողմից  հանձնվեցին ոսկե  մեդալներ և հատուկ մրցանակներ Լավագույն ֆիլմին ՝ Վահրամ Հակոբյանի (ԱՄՆ) «Լույսի գաղտնիքը»,  Լավագույն ուսանողական ֆիլմին՝ Անետ Օհանջանյանի    «Ես երջանիկ եմ»  և  Լավագույն երիտասարդական ֆիլմին՝ Եգոր Ամբարյան(Ռուսաստան)  « Հրեշավոր հավիկը »  
  • UNICA-ի մեծ ոսկյա մեդալը՝ անկախ և ոչ կոմեռցիոն ֆիլմերի արտադրությանը նպաստող գործիչին կամ կազմակերպությանը՝  UNICA-ի  կողմից հանձնվեց Արտավազդ Թորոսյանի այրիին՝ Աիդա Թորոսյանին:

Փառատոնի  Ժուրին                                                                                                                                                                                  Ժուրիի անդամներն էին՝ նախագահ՝ Անետա Երզնկյան, Կինոյի և թատրոնի ինստիտուտի պրորեկտոր Արա Մնացականյան՝ Հ.Հ. Կինոմատոգրաֆիստների միություն                                                                              Ասյա Սահակյան՝  Հ.Հ. Մշակույթի նախարարություն                                                                                             Վանուհի Դունամալյան ՝  Ազգային կինոկենտրոն                                                                                                           Արտաշես Հովհաննիսյան՝ Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ

UNICA 74

Փառատոնում հաղթած և լավագույն միավորների արժանացած 7 ֆիլմ մեկնեցին 2012 թ. օգոստոսի 25ին  UNICA-ի 74 րդ  համաշխարհային կինո փառատոն Բուլղարիա, Ռուսե քաղաքը  ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը: Այդ ֆիլմերն էին ՝ «Լույսի գաղտնիքը» (ԱՄՆ) , «Ես երջանիկ եմ » (Էջմիածին) , «Հրեշավոր հավիկը»(Ռուսաստան), « Երկխոսություն»,  « Էռոռ », « Հին ու նոր կոնդ » և              « Հակագովազդ»:  Հայաստանի 4 հոգիանոց պատվիրակության կազմում Ռուսե մեկնեց նաև « Հին ու նոր կոնդ » ֆիլմի հեղինակ Էմմա Կարապետյանը,  որը փառատոնի շրջանակներում անցավ մաստեր կլասս, նկարանեց կարճ ֆիլմ, իսկ մնալու ծախսերը հոգացին կազմակերպիչները:  UNICA-ի  74րդ կինոփառատոնում  «Լույսի գաղտնիքը»  առժանացավ UNICA-ի արծաթե մեդալի,    « Էռոռ » և «Հրեշավոր հավիկը» ՝ բրոնզե մեդալների , իսկ « Երկխոսություն» ֆիլմը պատվավոր դիպլոմի: Մեդալների ընդանուր քանակով Համաշխարհային  կինոփառատոնում Հայաստանը զբաղեցրեց պատվավոր 7 րդ տեղը:

Փառատոնի  արդյունավետությունը

    Համահայկական Անկախ ֆիլմերի փառատոնը աշխարհում իր նախադեպը չունեցող փառատոն է, որի գործնեության ընդամենը 2 տարվա արդյունքում փառատոնի կազմակերպիչ և ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը 34 անդամ երկրների փակ քվեարկությամբ  ընտրվեց UNICA-ի (UNESCO) գերագույն մարմնի՝ Կոմիտեյի անդամ: Այս փաստը զգալիորեն կբարցրացնի Հայաստանի  վարկանիշը միջազգային անկախ ֆիլմերի ասպարեզում: Այդ պատվավոր պաշտոնը նախկինում ԽՍՀՄ-ից  զբաղեցրել էր միայն երջանկահիշատակ ռեժիսոր՝ Էդմոնդ Քեոսայանը: Ինչպես նաև Ա. Հովհաննիսյանը 2012 թ. հրավիրվեց ժուրիի կազմում դատելու Համաշխարհային UNICA-ի 74րդ կինոփառատոնը Բուլղարիայում, ՈՒկրաինայի «Կինոխիմերիա» փառատոնը և « Grand Off » 6րդ Համաշխարհային Անկախ ֆիլմերի փառատոնը Լեհաստանում: Այժմ կապեր են հաստատվում Համահայկական Անկախ ֆիլմերի փառատոնի ու ասիական և լատինոամերիկյան հեղինակավոր կինոփառատոնների հետ համատեղ Անկախ ֆիլմերի փառատոններ կազմակերպելու համար:

 

Armenia wins 1 Silver - " Secret of Light "  and 2 Bronze medals for  "Error" and "Ugly Chikc" films at UNICA 74, Bulgaria.

At 74 General Assembly in Ruse Art Hovanessian became a Committee member of UNICA .

Հայաստանը շահեց 1 Արծաթե (Secret of Light) և 2 Բրոնզե (Error and Ugly Chick) մեդալներ

Արտաշես Հուհաննիսյանը դարձավ UNICA ի Կոմիտեի անդամ

CANC ի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը ընտրվել է UNICA 74 համաշխարհային կինո փառատոնի Ժուրիի անդամ, Բուլղարիա , Ռուսե , օգոստոսի25 , 2012  :  http://www.unica-web.com/archive/2012/jury2012.htm

                           

 Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն           

2010 թվականի սեպտեմբերից ի վեր Շվեյցարիայի Էյնսիեդելն քաղաքում Հայաստանի Հանրապետությունը դարձավ UNICA-ի («Համաշխարհային ոչ պրոֆեսիոնալ կինոի միություն») անդամ UNESCO-ի կազմում: UNICA-ն ամեն տարի անցկացնում է ոչ կոմերցիոն (անկախ կամ հեղինակային) ֆիլմերի փառատոն, որտեղ ամեն երկիր պետք է ներկայացնի 5-6 վավերագրական, անիմացիոն կամ խաղարկային ֆիլմեր: Նոմինացիաները հետևյալն են. «UNICA-ի լավագույն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ», «Լավագույն երիտասարդական ֆիլմ», «Լավագույն ազգային կինոծրագիր»:
UNICA-ն ստեղծվել է 1931 թվականին եւ ընդգրկում է  36 երկիր : Հայաստանը UNICA-ում ներկայացնում է CANC` «Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը»: Կենտրոնի հիմնադիր-նախագահն է Արտաշես Հովհաննիսյանը, որն իր «Դիրիժորներ» ֆիլմով 1988 թվականին արժանացել է UNICA-ի ոսկե մեդալի, որը, ըստ էության, միակն էր ԽՍՀՄ-ի մասնակցության տարիների ընթացքում:
CANC-ը միավորում է Հայաստանի եւ Սփյուռքի բոլոր անկախ կինոարտադրողներին, որոնք ցանկություն ունեն նկարահանել կամ ներկայացնել արդեն իսկ նկարահանված սեփական ֆիլմերը UNICA-ի կամ այլ միջազգային փառատոններում: Հարկ է նշել, որ CANC-ը նաեւ տրամադրում է փորձառու մասնագետների կողմից խորհրդատվություն եւ ուսուցում, ֆիլմերի ցուցադրում եւ քննարկում, անհրաժեշտության դեպքում նկարահանման եւ մոնտաժի տեխնիկա, ինչպես եւ դերասաններ ու նկարահանման տաղավար: Կարևոր է այն հանգամանքը, որ օգնություն է ցուցաբերվում Հայաստանի մարզերում եւ Սփյուռքի գաղթօջախներում կինո ու վիդեո-ակումբների կազմակերպման եւ տեղում ֆիլմերի նկարահանման գործում:

                                                                                                                                   
                                                                    

Անկախ ֆիլմերի 1 համահայկական փառատոն


նվիրված Հայաստանի կինոսիրողների ակումբի 1 նախագահ՝ Ռուբեն Գեվորգյանցի հիշատակին

Մայիս 28-30, 2011 Ազգային պատկերասրահ ,Մոսկվա Կինոթատրոն
Մրցանակներ՝Լավագույն Ֆիլմ, Լավագույն ուսանողական ֆիլմ, Լավագույն երիտասարդական ֆիլմ,
Լավագույն 1 րոպեանոց ֆիլմ
4 բաժիններում ամենաբարձր միավորներ հավաքած ֆիլմերը կմեկնեն օգոստոսի 20-28
Luxembourg, UNICA ի 73 րդ համաշխարհային կինոփառատոնին ներկայացնելու Հայաստանը:
Ժուրիի կազմը՝
Նախագահ՝ Արման Մանարյան (ռեժիսոր)
Անդամներ՝ Դավիթ Սաֆարյան (ռեժիսոր), Աշոտ Մկրտչյան (օպերատոր),
Գարիկ Զաքոյան(սցենարիստ-ռեժիսոր), Նաիրա Եղիազարյան (ՀՀ Մշակույթի նախարարի խորհրդական, թատերագետ), Լեվոն Գրիգորյան(օպերատոր), Catherine Kirchman ԱՄՆ, ֆոտոգրաֆ
Արայիկ Շարբաթյան ( կինոսիրող)

ԾՐԱԳԻՐ PROGRAM
28.05. 2011 թ.
Փառատոնի բացումը
2010 թ. UNICA-ի մրցանակային ֆիլմեր,Ազգային պատկերասրահ, ժամը 14 00-17 00
1. Անա և Մատեո ANA Y MATEO (Arg) Արգենտինա, 16ր., խաղարկային
2 Անտառում IN UHLISKO OVER PORUBKA (Slvk)Սլովակիա, 18ր., վավերագրական
3 Անբնական Unnatural  (Esp)Իսպանիա, 13ր., խաղարկային
4. Կոպիա Ա Copia "A" (Arg) Արգենտինա 5ր., անիմացիա
5. Լարջետտո Largetto (Ch) Չեխիա , 5ր., անիմացիա
6. Ռուսական չափ Russian Size (Est) Էստոնիա 17ր., խաղարկային
7.Պար լուսնի տակ DANS LA LUNE (Fr) Ֆրանսիա, 5ր., խաղարկային
8 Հիշվող ուտելիք A meal to remember (Swed) Շվեդիա 8ր., խաղարկային
9 Պատերազմի իմ վերջին օրը My last day at war (Ita) Իտալիա 16ր., խաղարկային
Մեկ րոպեանոց ֆիլմեր՝
1Քնաբեր BERUHIGUNGSAUTOMATIK (Aus)Ավստրիա 1ր., խաղարկային
2. Հավի բախտ Chiken livestyle (Slvk) Սլովակիա 1ր., վավերագրական
3. Ավազագողը Sand pickpokets  (Hol) Հոլլանդիա 1ր., խաղարկային
4. Ինչ որ մեկը Just someone (England) Բրիտանիա 1ր., խաղարկային



 29.05.  2011թ.
 Ազգային պատկերասրահ, ժամը 14 00-17 00
Մրցույթային ծրագիր,
 Երիտասարդական ֆիլմեր (մինչև 25տ.)Youth program
1. Երբ խոսելու ժամանակն է Time to speak 7ր. խաղ.,Ա.Ազիզխանյան,Հ.Հ
2. Միայնակ տղամարդիկ Lonely men 20ր. վավեր., Հ .Ասրյան,Հ.Հ.
3.Էժանագին Ձմեռ Պապ Cheap Santa  4ր. խաղ. Ն. Բեգլարյան, Հ.Հ.
4.18ից անսահմանություն 18-infity 20ր. վավեր. Հ .Ասատրյան, Հ.Հ
5. Հեքիաթ Fayri Tale 7ր. խաղ., Մ. Գրիգորյան, Հ,Հ,
6.Սա է կյանքը Se la vi 3ր. անիմ., Ե.Ամբարյան Ռուսաստան
7.Վերջին գույնը The Last Colour 5ր.,խաղ. Նելլի Սարդարիան, Հ.Հ.


30. 05. 2011
Մոսկվա Կինոթատրոն, ժամը 18 30 - 22 00, Մրցույթային ծրագիր,
ա) Ուսանողական ֆիլմեր (Կինոյի ինստիտուտներ) Student Films
1. Վաղ Գարուն Early Spring 6ր, վավեր, Ա. Սարգսյան Հ.Հ.
2.Բեռնելով կյանքս Loading my life 10ր. խաղ.,Հ.Շատյան, Հ. Հ.
3. Մի շտապիր Don't hurry up  4 ր  խաղ. Գ.Դաշյան Հ.Հ.
4. Քեզ, որ երբևէ չիմացար ինձ To you, who havn't ever know me 12ր.խաղ.
Մ. Գրիգորյան, Հ.Հ.
բ) Ընդհանուր ծրագիր (25ից բարձր) General program
1.Կենդանիների մոլորակ Animal Planet 6ր. վավեր. Կ.Գաբրիելյան,ԱՄՆ
2.Լավաշի երգը The Lavash Song 3ր. վավեր. Վ Վարդումյան,Հ.Հ.
3.Դաժան Ռոման Brutal Roman 10ր. անիմ., Շ.Համբարցումյան, Հ. Հ.
4.Միայն 1 դոլլար Just 1 dollar 7ր. վավեր., Ա.Հովհաննիսյան, Հ.Հ.
5. Լուսանկարչի սերը Photographer's Love 3ր. խաղ., Ռ.Մկրտչյան,ԱՄՆ
6.Շող երջանկության Shine of happines 4ր. Գեվորգ Գրիգորյան
7. Ռեստավրացիա Restavracia 10ր. վավեր., Ն.Ակոպով, Վրաստան
գ)Մեկ րոպեանոց ֆիլմերի ծրագիր 1 min. films
1.Հուշ A thought Ռ Մկրտչյան, խաղարկային, ԱՄՆ
2. Պապիկը Grandpa Ա. Հովհաննիսյան , վավեր. Հ.Հ.
3 Բնազդ  թե գիտակցություն Instinct or consciousness ?Ս. Խաչատրյան, Հ.Հ.
4.Դատարկության 3 ակնթարթ 3 Moments of  nothing Ա.Ազիզխանյան Հ.Հ.
5. Ուղի  The Way 4ր. Գեվորգ Գրիգորյան, Հ.Հ.

Մրցանակների բախշում  Award ceremony
 

Փառատոնը անց է կացվում ՀՀ Մշակույթի նախախարության, Սփյուքի նախարարության աջակցությամբ:

Ձևավավորում՝ Graphicstop - http://www.mrazmik.blogspot.com/

Հովանավորներ՝ ՄԱՊ Ընկերություն, "Courier Computers",              MEGA PRINT, Արմենիա հանրապետական բժշկական կենտրոն, Արոն թրավլ, Մոսկվա կինոթատրոն, GS production

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ AWARDS

Լավագույն ֆիլմ՝  Դաժան սիրավեպ հեղ. Շ. Համբարձումյան.  Best film - "Brutal Roman"  Sh. Hambarcumyan

2 տեղ ՝  Ռեստավրացիա  հեղ  Ն. Ակոպով.  2 place "Restavracia" N. Akopov

Լավագույն Ուսանողական ֆիլմ ՝  Վաղ Գարուն հեղ. Ա. Սարգսյան. Best Student film "Begining of Spring " A. Sargsyan

2 տեղ ՝  Բեռնելով կյանքս  հեղ Հ. Շատյան. 2 place "Loading my life" H. Shatyan

Լավագույն երիտասարդական ֆիլմ՝ Վերջին գույնը հեղ.Ն.Սարդարյան   Best Student film "Last Color" N. Sardaryan

2 տեղ՝  Սէ Լա Վի  հեղ. Ե. Ամբարյան. 2 place "Ce La Vie " E. Ambaryan

Լավագույն 1 րոպեանոց ֆիլմ ՝ Հուշ  հեղ Ռ. Մկրտչյան Best 1 min film "A Thought" R. Mkrtchyan

 

Contacts

CANC Center of Armenian Non-commercial Cinema

Адрес: Orbeli 8 Yerevan 0033 Armenia Հայաստան Երեւան 0033, Օրբելի փ.8 .............UNICA, Swiss Federation, www.unica-web.com


Телефон: +374 93396254

E-mail: arthovanessian@mail.am www.canc2010.narod.ru

Сделать бесплатный сайт с uCoz