member of

Center of All-Armenian Non-commercial Cinema

Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն 

TRAINING

 CANC- Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը
        առաջարկում է կինոուսուցման  դասընթացներ

                 
 Մասնակիցների տարիքը՝        17 տարեկանից բարձր
 Տեւողությունը՝                            6 ամիս,  շաբաթը 3 օր
 Ուսուցման սկիզբը՝                    1 նոյեմբեր, 2010
 Ուսուցման վայրը՝                    Վիդեո Արտ Ստուդիա, Օրբելի 8


 Ուսուցման նպատակները՝   

1.Ուսանողներին ծանոթացնել ժամանակակից  վիդեո եւ կինոնկարահանման տեխնիկային, լույսերին ու լուսարձակներին, ձայնային գործիքներին, միկրոֆոններին,  համակարգիչներին ու մոնտաժային ծրագրերին:


2. Սովորեցնել հեղինակային եւ անկախ կինոյի ստեղծման մեթոդները՝ ներառյալ պրոդյուսերի աշխատանք, ռեժիսուրա, օպերատորություն, սցենարի գրում, դերասանի  վարպետություն, լուսավորում, ձայնագրում եւ թվային համակարգչային մոնտաժ :

3.Վեցամսյա ուսուցումը նախատեսում է կարճամետրաժ   ֆիլմի նկարահանում:  Ֆիլմը կարող է լինէլ վավերագրական, խաղարկային կամ անիմացիոն ոճում, մինչեւ 15 րոպե տեւողությամբ:Ֆիլմի սցենարը, ռեժիսուրան, դերասանական կազմը, օպերատորությունը եւ մոնտաժը  կատարվում են ուսանողների ուժերով:

Ուսուցման վերջում ուսանողը իր նկարահանած ֆիլմով կմասնակցի Հանրապետական ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի փառատոնին, 2011 թ. մայիս-հունիս ամիսներին որտեղից էլ  լավագույն հնգյակի մեջ հայտնվելու  դեպքում կմասնակցի օգոստոսի 20-28  UNICAի 73րդ համաշխարհային կինոփառատոնին Լյուքսեմբուրգ  քաղաքում:
 

               
CANC-Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կետրոնը
առաջարկում է կինո ուսուցման  դասնթացներ դպրոցականների համար:


Մասնակիցների տարիքը՝        դպրոցականներ մինջեւ17 տարեկան
 Տեւողությունը՝                         6 ամիս,  շաբաթը 2 օր
 Ուսուցման սկիզբը՝                 1 նոյեմբեր, 2010
 Ուսուցման վայրը՝                   Վիդեո Արտ Ստուդիա, Օրբելի 8


  1. Եթե ձեր երեխայի մոտ սկսվել է ինքնահաստատման շրջանը եւ նա պատրաստ է որոշումներ
կայացնել ու ընտրել  իր ապագա մասնագիտությունը, ապա նա շփվելով մեր դպրոցի
մասնագետների հետ, կատարելով պրակտիկ հանձնարարությունները  եւ զգալով իր ուժեղ կողմերը՝  կպարզի, թե որ ասպարեզն է իրեն ավելի շատ ձգում եւ կկատարի   իր ճիշտ ընտրությունը:
2. Եթե ձեր երեխան ունի վառ երեւակայություն եւ սիրում է հորինել տարբեր պատմություններ կամ  ուղղակի էներգիայի աղբյուր է, ուրեմն մենք սպասում ենք ձեր երեխային մեզ մոտ: Այդպիսի երեխաների մասին են երազում  մեր դասախոսները, քանզի իրենց հետ աշխատելը ուղղակի հաճույք է: Հենց նման տաղանդավոր երեխաներն են հաղթում տարբեր մրցույթներում  եւ փառատոններում:
    3. Եթե ձեր երեխան պատրաստ է անվերջ նստել հեռուստացույցի կամ համակարգչի արջեւ, եթե նա չունի ընկերներ եւ դուք դժվարությամբ եք գտնում իր հետ խոսակցության թեմա, ապա  նա մեր սիրելի  աշակերտն է: Մեր դպրոցում նա կբացահայտի իր ուրույն աշխարհը էկրանից այն կողմ ու կփորձի ստեղծել  իր հերոսին նրա կյանքի օրենքներով՝: Արդյունքում այս ամենը կարող է դառնալ երեխայի սեփական կարիերայի սկիզբը:
 
Մեզ մոտ երեխան կծանոթանա  նկարահանման տեխնիկային, կինոնկարահանման  օրենքներին, դերասանական արվեստին,  կնկարահանի իր հեղինակային ֆիլմը իր սցենարով:
Ուսուցման վերջում դպրոցականը իր նկարահանած ֆիլմով 2011 մայիս-հունիս ամիսներին կմասնակցի
Հանրապետական անկախ ֆիլմերի փառատոնի պատանեկան ծրագրում, որտեղից էլ  հաղթելու դեպքում   կմասնակցի օգոստոսի 20-28-ը  UNICAի 73րդ համաշխարհային կինոփառատոնին Լյուքսեմբուրգ քաղաքում:  

CANC

Адрес: Երեւան. Օրբելի 8


Телефон: 093 396254 կամ 27 50 17

E-mail: arthovanessian@mail.am

Сделать бесплатный сайт с uCoz