member of |
Center of All-Armenian Non-commercial CinemaՈչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն |
|
՛՛ ՆՈՖԻ՛՛ ոչ կոմերցիոն ֆիլմերի 3րդ միջազգային փառատոնՄայիս 26-31, 2013թ., Երևան-ԱղվերանՓառատոնի ժամկետները, վայրը, մասնակիցները, հյուրերը և ժուրին Ամեն տարի մայսի 28-ին CANC-ը կազմակերպում է ՛՛Նոֆի՛՛ ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոն, որտեղ մասնակցում են ֆիլմեր Հայաստանից և աշխարհի ավելի քան 30 երկրներից: Այս տարի փառատոնը նախատեսվում է անցկացնել մայիսի 26-31 Երևանում և Աղվերանում: Փառատոնին մասնակցելու են անկախ կինո արտադրողներ Հայաստանից և Սփյուռքից, Եվրոպական, ԱՊՀ, Ասիական երկրներից և ԱՄՆից: Հրավիրված են ոչ կոմերցիոն կինոյի ազգային կազմակերպությունների և միջազգային կինոփառատոնների ներկայացուցիչներ: Փառատոնի հյուրերը կլինեն նաև Հ. Հ. Մշակույթի նախարարությունից, Երևանի քաղաքապետարանից, Սփյուռքի նախարարությունից, Կինոյի պետական և Մանկավարժական ինստիտուտներից, Հ.Հ. Կինոմատոգրաֆիստների Միությունից, Ազգային կինոկենտրոնից, ԱՄՆ, Գերմանիայի, Իտալիայի , Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատներից և Հ. Հ. լրատվամիջոցներից: Կհրավիրվեն նաև արտասահմանից հայտնի կինոգործիչներ և UNICA ի ներկայացուցիչներ: Ժուրին կազմված է լինելու UNICA ի կինո մասնագետներից, Հ.Հ. Կինոմատոգրաֆիստների Միությունից, Կինոյի և թատրոնի ինստիտուտից, Ազգային կինոկենտրոնից և օտարերկրյա ճանաչված կինո մասնագետներից: Փառատոնը անց է կացվում Հ. Հ. Մշակույթի նախարարության աջակցությամբ:
Փառատոնի նպատակները Ամենամյա ՆՈՖԻ Ոչ կոմերցիոն Ֆիլմերի Միջազգային փառատոնը նախատեսվում է տարիների ընթացքում դառձնել Ոչ կոմերցիոն Ֆիլմերի համաշխարհային փառատոն:Այս հնարավորությունը Հայաստանը ստացավ 2010 թ.անդամակցելով Շվեյցարիայում UNICA-ին ՝ Համաշխարհային ոչ կոմերցիոն կինոյի միության անդամ, որը գտնվում է UNESCO-ի կազմում: Իսկ 2012 թ. մտնելով UNICA -ի ղեկավար կազմի՝ Կոմիտեի մեջ, Հայաստանը էլ ավելի ամրապնդեց իր դիրքերը: UNICA-ն ստեղծվել է 1936 թվականին ընդգրկում է 34 երկիր: UNICA-ն ամեն տարի անց է կացնում ոչ կոմերցիոն (անկախ կամ հեղինակային) ֆիլմերի համաշխարհային փառատոն, որտեղ ամեն երկիր ներկայացնում է մեկ ժամանոց ֆիլմերի ծրագիր: Հայաստանը UNICA-ում ներկայացնում է CANC-ը` ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը՝ Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ: CANC-ը միավորում է Հայաստանի և Սփյուռքի բոլոր անկախ կինոարտադրողներին և անկախ ստուդիաները:
Փառատոնի ծրագիրը
Մայիսի 26ին մասնակիցների ժամանում: 16:00 ին փառատոնի հանդիսավոր բացումը, կազմակերպիչների ելույթները, ԱՄՆ, Եվրոպական և Ասիական երկրներից ժամանաց պատվիրակների և պատվավոր հյուրերի ներկայացումը, UNICA 2010 – 2012 հաղթած լավագույն հայկական և արտասահմանյան ֆիլմերի ցուցադրում : 19:30 բացման ճաշկերույթ ազգային ծրագրով : Մայիսի 27 10:00 մրցութային ֆիլմերի ցուցադրում: 16 :00 Էքսկուրսիա Երևանով, Երևանի թանգարան, Փառաջանովի տուն թանգարան www.parajanovmuseum.am : 20:00 հյուր երկրների ազգային կինո ֆեդերացիաների ներկայացուցիչների հանդիպում, մասնակիցների ազատ շփում : Մայսի 28 10:00 – 18:00 մրցութային ֆիլմերի ցուցադրում ժուրիի անդամների մրցութային ֆիլմերի բաց քննարկում կինոդահլիճում: 17:00 -18:00 մասնակից երկրների ֆիլմ արտադրողների հանդիպում և կլոր սեղան կոնֆերանս դահլիճում 17:00-18:00 ժուրիի փակ նիստ հաղթողներին որոշելու համար,լավագույն ֆոտոլուսանկարների ընտրություն: Ժ. 18 : 00 Փառատոնի հանդիսավոր փակումը՝ լավագույն ֆիլմերի ցուցադրում, ժուրիի անդամների ելույթը , անվանակարգային ֆիլմերի պարգևատրում: Ժ. 21:00 բանկետ: Մայիսի 29 ին ժամը 14:00 ին մեկնում Աղվերան http://www.arthurs-hotel.am/am/gallery/2 , 15:00 փառատոնի արդյունքների քննարկում կլոր սեղան, արտամրցութային ֆիլմերի ծրագիր, 17:00 էկո պիկնիկ, լավաշի թխում թոնիրում, ազգային պարեր, խորոված: Մայիսի 30 ին , 10:00 հանդիպում կլոր սեղան՝ ՛՛Ոչ կոմերցիոն կինոյի ազգային կազմակերպությունների և միջազգային կինոփառատոնների համագործակցում՛՛ թեմայով, ժամը 12:00 մեկնում Բջնիի եկեղեցի, այց մեղվաբույծի տուն-այգի, Սևանա լիճ, Սևանավանք: Երեկոյան ընթրիք Սևանում: 20:00 Հրաժեշտի երեկո հյուրանոցում: Մաիսի 31ին մեկնում Երևանի օդանավակայան:
Փառատոնի իրադարձությունների արժեքները
Փառատոնի հյուրերի և ֆիլմ արտադրողների համար գործում են հետևյալ զեղճված արժեքները՝ Հյուրանոցային կացություն Երևանում 2 տեղանոց համարում նախաճաշով 3 գիշերվա համար՝ 1 անձի համար 80 եվրո Բացման և փակման բանկետների, էքսկուրսիա Երևանով, այց Երևան քաղաքի թանգարան և Փարաջանովի թանգարան ֆուրշետով 1 անձի համար ՝ 60 եվրո Զեղճված առժեքները 2 գիշեր Աղվերան րեզորտ հյուրանոցի 2 տեղանոց համարում նախաճաշով և էկո պիկնիկով, մեկնում Բժնիի եկեղեցի, Սևանա լիճ ընթրիքով, բոլոր փոխադրումները Մերսեդես միկրոավտոբուսով, բոլոր ծախսերը 1 անձի համար ՝ 90 եվրո Կազմակերմիչը կարող է աջակցել էժան ավիատոմսերի ձեռք բերման հարցում: Այս արժեքները ապահովելու համար խնդրում ենք հնարավոր արագ կայացնել փառատոնին մասնակցության որոշումը
Փառատոնի անվանակարգերը և մրցանակները
Սահմանված են հետևյալ մրցանակները՝
Լավագույն պրոֆեսիոնալ ֆիլմ , Լավագույն ուսանողական ֆիլմ , Լավագույն հեղինակային ոչ պրոֆեսիոնալ ֆիլմ, Լավագույն ազգային ֆիլմ, Լավագույն լուսանկարիչ
Փառատոնի լավագույն հայկակն ֆիլմերը կմեկնեն UNICA 75 Համաշխարհային Անկախ ֆիլմերի փառատոնին օգոստոսի 24, 2013թ. Ավստրիա, ինչպես նաև բազմաթիվ ուրիշ միջազգային կինոփառատոններին 2013թ: Փառատոնի պայմանները
Փառատոնի արդյունքը
՛՛Նոֆի՛՛ ոչ կոմերցիոն ֆիլմերի միջազգային փառատոնը աշխարհում իր նախադեպը չունեցող փառատոն է, որի գործնեության ընդամենը 2 տարվա արդյունքում փառատոնի կազմակերպիչ և ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը 34 անդամ երկրների փակ քվեարկությամբ ընտրվեց UNICA-ի (UNESCO) գերագույն մարմնի՝ Կոմիտեյի անդամ: Այժմ կապեր են հաստատվում մեր փառատոնի ու ասիական և լատինոամերիկյան հեղինակավոր կինոփառատոնների հետ համատեղ Անկախ ֆիլմերի փառատոններ կազմակերպելու համար: Արդեն ունենք պայմանավորվածություն 2013թ ԱՊՀ երկրների և Եվրոպայի հայ անկախ կինոարտադրողների փառատոններ անցկացնելու մասին Ռոստովում և Բեռլինում, որտեղից հաղթանակաց երեքական ֆիլմ կժամանեն ՆՈՖԻ միջազգային փառատոնին: Փառատոնի խրախուսում և զարգացնում է Հայաստանում և Սփյուրքում ոչ կոմեռցիոն պրոֆեսիոնալ և անկախ ֆիլմերի արտադրությունը: Այդ ֆիլմերի միջոցով Հայաստանի հանրությունը ավելի մոտիկից է ծանոթանում սփյուռքահայ համայնքների կյանքին, նրանց խնդիրներին և հոգեվոր պահանջներին: Ամեն տարի փառատոնի ֆիլմերը ցուցադրվում են Հայաստանում և սփյուռքահայ տարբեր համայնքներում, ինչի արդյունքում Հայաստանը և Սփյուռքը ծանոթանում են Եվրոպայի հայ համայնքների կյանքին, մշակութային ժառանգությանը և նշանավոր մարդկանց կյանքի պատմությանը: CANC-ի հետ համագործակցում են հայ ֆիլմ արտադրողներ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Կազախստանից, Սերբիայից, Ֆրանսիայից, Շվեդիայից, Կանադայից, Շվեյցարիայից, Հոլանդիայից, Բրազիլիայից և ԱՄՆից: UNICA-ի և միջազգային կինո փառատոնների ժամանակ CANC ը անց է կացնում հանդիպումներ և հայկական ֆիլմերի ցուցադրումներ սփյուռքահայ համայնքների համար:
Առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով 093 396254 կամ 275017 Հարգանքներով ՛՛Նոֆի՛՛ կինո փառատոնի ղեկավար Արտաշես Հովհաննիսյան
2010 թվականի սեպտեմբերի 1 ին Շվեյցարիայի Էյնսիդելն քաղաքում Հայաստանը դարձավ UNICA-ի ՝ Համաշխարհային ոչ կոմեռցիոն կինոի միության անդամ UNESCO-ի կազմում: UNICA-ն ստեղծվել է 1931 թվականին ¨ ընդգրկում է 34 երկիր: UNICA-ն ամեն տարի անց ¿ կացնում ոչ կոմերցիոն (անկախ կամ հեղինակային) ֆիլմերի Ðամաշխարհային փառատոն, որտեղ ամեն երկիր ներկայացնում է CANCը: Սա յուրովի Օլիմպիադա է կինոյի աշխարհում, որտեղ բացմանը օրը երկրները դուրս են գալիս երկրի անվանումով և իրենց ազգային տարազներով: Հայաստանը UNICA-ում ներկայացնում է CANC-ը` Համահայկական ոչ կոմերցիոն կինոյի կենտրոնը՝ Արտաշես Հովհաննիսյանի ղեկավարությամբ, որը 1988թ. UNICA 50րդ Զագրեբի փառատոնի ոսկյա մեդալակիր է: CANC-ը միավորում է Հայաստանի ¨ Սփյուռքի բոլոր անկախ կինոարտադրողներին և անկախ ստուդիաները, Կինոյի ինստիտուտները և մանկապատանեկան ստուդիաները: Ամեն տարի մայիսի 28 CANCը անց է կացնում Անկախ ֆիլմերի համահայկական կինո փառատոններ Երևանի Մոսկվա կինոթատրոնում, որտեղ մասնակցում են ֆիլմեր Հայաստանից և Սփյուռքից: Փառատոնի Նպատակները Փառատոնի հիմնական նպատակն էր վերականգնել և զարգացնել Հայաստանում սիրողական, ոչ կոմեռցիոն և անկախ ֆիլմերի արտադրությունը, որը շատ զարգացած էր նախկինում: Հայաստանի հանրապետությունը ԽՍՀՄի ժողովրդական արվեստի և միջազգային փառատոններում միշտ նվաճել է բարձր պարգևներ, մեդալներ և հեղինակավոր մրցանակներ : Նախկինում գործում էին կինոակումբներ Հայաստանի բոլոր մարզերում, որտեղ նկարահանվում էին բազմաթիվ հետաքրքիր ֆիլմեր: Համահայկական կինոփառատոնի մյուս կարևոր նպատակներից է՝ խրախուսել Հայաստանի մարզերում, Արցախում և Սփյուռքում ոչ կոմեռցիոն կամ սիրողական ֆիլմերի ստեղծմանը: Այդ ֆիլմերի միջոցով Հայաստանի հանրությունը ավելի մոտիկից կարող է ծանոթանալ սփյուռքահայ համայնքների կյանքին, Հայաստանյան մարզերի և Արցախյան խնդիրներին: Ամեն տարի փառատոնի ֆիլմերը ցուցադրվում են Հայաստանի մարզերում և սփյուռքահայ տարբեր կենտրոններում, ինչի արդյունքում Սփյուռքը ծանոթանում է Հայրենիքի կյանքին, նաև ի հայտ են գալիս նոր ֆիլմ նկարահանողներ: Փառատոնի մյուս նպատակն է՝ նոր տաղանդավոր հայ ֆիլմ արտադրողների բացահայտումը Հայաստանում ու Սփյուռքում և նրանց միջազգային կինոասպարեզ հանելը: Դրա ապացույցն է՝ Համահայկական կինոփառատոնի լավագույն ֆիլմերի ներկայացումը և անձամբ հեղինակների մասնակցությունը համաշխարհային և հեղինակավոր միջազգային կինոփառատոններում: Մեր ֆիլմ արտադրողները իրենց ֆիլմերով 2 տարվա մեջ արդեն եղել են Լյուքսեմբուրգում և Ռուսեյում (Բուլղարիա) UNICAի փառատոններում , Լյեժում (Բելգիա), Բեռլինի East-West փառատոններում, Ելենա Գորա (Լեհաստան ) Zoom փառատոնում, Մաստրիխտ ( Հոլլանդիա), Աառաու (Շվեյցարիա) One minute films festival: Արդյունքը Այս նպատակադրման և քաղաքականության շնորհիվ ստեղծվեցին բացառիկ ֆիլմեր, որոնցից են ՝ «Թեհլերյանի որդին» ֆիլմը, հեղինակ Գոհար Սեկուլիչ: Ֆիլմը Թեհլերյանի որդու մասին է, որը ապրում էր Սերբիայում: «Նորաշեն» ֆիլմը, հեղինակ Նիկոլոզ Ակոպով՝ հայկական եկեղեցիների ոչնչացման կամ ձևափոխման մասին Վրաստանում:Էմմա Կարապետյանի «Հին ու նոր Կոնդը»՝ ֆիլմ Կոնդի խնդիրների մասին և շատ ուրիշ հետաքրքիր երիտասարդական ֆիլմեր նկարահանված Երևանում, Հայաստանի մարզերում, Լոս Անջելեսում և Ռուսաստանում: Փառատոնի ֆիլմերը և հյուրերը Անկախ ֆիլմերի 2րդ համահայկական փառատոնը նվիրված էր Հայաստանի 1980 – 1990 թթ Կինոսիրողների միության նախագահ՝ Արտավազդ Թորոսյանի հիշատակին: Փառատոնում 95 ներկայացված ֆիլմերից ընտրված էր 22 ֆիլմ Երևանից, Հայաստանի մարզերից, Վրաստանից, Ռուսաստանից, Սերբիաից և ԱՄՆից: Փառատոնում արտամրցույթային ծրագրով նաև ցուցադրվեցին UNICA 73, 2011թ. Լյուքսեմբուրգի լավագույն ֆիլմերը Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Արգենտինայից և Անգլիայից: Հրավիրվել էին հյուրեր այդ երկրների դեսպանատներից: Փառատոնին ներկա էին հյուրեր Հ.Հ. Մշակույթի , Հ.Հ. Սփյուռքի նախարարություններից, Հ.Հ. Կինոմատոգրաֆիստների միությունից, Ազգային կինոկենտրոնից, USAID ից, Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնից, Արմենիա ՀԲԿ, Կինոյի և թատրոնի ինստիտուտից, Հեռուստատեսության և ռադիոյի ակադեմիայից, նաև մեր հովանավորների ներկայացուցիչները : Փառատոնի անվանակարգերը և մրցանակները Փառատոնի մրցակարգերը համապատասխանում են UNICA-ի մրցակարգերին և հետևյալն էին ՝ 1. Հիմնական անվանակարգ 2. Երիտասարդական ֆիլմերի անվանակարգ 3. ՈՒսանողական ֆիլմերի անվանակարգ 4.Մեկ րոպեանոց ֆիլմերի անվանակարգ Սահմանված էին հետևյալ մրցանակները՝
Փառատոնի Ժուրին Ժուրիի անդամներն էին՝ նախագահ՝ Անետա Երզնկյան, Կինոյի և թատրոնի ինստիտուտի պրորեկտոր Արա Մնացականյան՝ Հ.Հ. Կինոմատոգրաֆիստների միություն Ասյա Սահակյան՝ Հ.Հ. Մշակույթի նախարարություն Վանուհի Դունամալյան ՝ Ազգային կինոկենտրոն Արտաշես Հովհաննիսյան՝ Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնի նախագահ UNICA 74Փառատոնում հաղթած և լավագույն միավորների արժանացած 7 ֆիլմ մեկնեցին 2012 թ. օգոստոսի 25ին UNICA-ի 74 րդ համաշխարհային կինո փառատոն Բուլղարիա, Ռուսե քաղաքը ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունը: Այդ ֆիլմերն էին ՝ «Լույսի գաղտնիքը» (ԱՄՆ) , «Ես երջանիկ եմ » (Էջմիածին) , «Հրեշավոր հավիկը»(Ռուսաստան), « Երկխոսություն», « Էռոռ », « Հին ու նոր կոնդ » և « Հակագովազդ»: Հայաստանի 4 հոգիանոց պատվիրակության կազմում Ռուսե մեկնեց նաև « Հին ու նոր կոնդ » ֆիլմի հեղինակ Էմմա Կարապետյանը, որը փառատոնի շրջանակներում անցավ մաստեր կլասս, նկարանեց կարճ ֆիլմ, իսկ մնալու ծախսերը հոգացին կազմակերպիչները: UNICA-ի 74րդ կինոփառատոնում «Լույսի գաղտնիքը» առժանացավ UNICA-ի արծաթե մեդալի, « Էռոռ » և «Հրեշավոր հավիկը» ՝ բրոնզե մեդալների , իսկ « Երկխոսություն» ֆիլմը պատվավոր դիպլոմի: Մեդալների ընդանուր քանակով Համաշխարհային կինոփառատոնում Հայաստանը զբաղեցրեց պատվավոր 7 րդ տեղը: Փառատոնի արդյունավետությունըՀամահայկական Անկախ ֆիլմերի փառատոնը աշխարհում իր նախադեպը չունեցող փառատոն է, որի գործնեության ընդամենը 2 տարվա արդյունքում փառատոնի կազմակերպիչ և ղեկավար Արտաշես Հովհաննիսյանը 34 անդամ երկրների փակ քվեարկությամբ ընտրվեց UNICA-ի (UNESCO) գերագույն մարմնի՝ Կոմիտեյի անդամ: Այս փաստը զգալիորեն կբարցրացնի Հայաստանի վարկանիշը միջազգային անկախ ֆիլմերի ասպարեզում: Այդ պատվավոր պաշտոնը նախկինում ԽՍՀՄ-ից զբաղեցրել էր միայն երջանկահիշատակ ռեժիսոր՝ Էդմոնդ Քեոսայանը: Ինչպես նաև Ա. Հովհաննիսյանը 2012 թ. հրավիրվեց ժուրիի կազմում դատելու Համաշխարհային UNICA-ի 74րդ կինոփառատոնը Բուլղարիայում, ՈՒկրաինայի «Կինոխիմերիա» փառատոնը և « Grand Off » 6րդ Համաշխարհային Անկախ ֆիլմերի փառատոնը Լեհաստանում: Այժմ կապեր են հաստատվում Համահայկական Անկախ ֆիլմերի փառատոնի ու ասիական և լատինոամերիկյան հեղինակավոր կինոփառատոնների հետ համատեղ Անկախ ֆիլմերի փառատոններ կազմակերպելու համար:
Armenia wins 1 Silver - " Secret of Light " and 2 Bronze medals for "Error" and "Ugly Chikc" films at UNICA 74, Bulgaria. At 74 General Assembly in Ruse Art Hovanessian became a Committee member of UNICA . Հայաստանը շահեց 1 Արծաթե (Secret of Light) և 2 Բրոնզե (Error and Ugly Chick) մեդալներ Արտաշես Հուհաննիսյանը դարձավ UNICA ի Կոմիտեի անդամ CANC ի նախագահ Արտաշես Հովհաննիսյանը ընտրվել է UNICA 74 համաշխարհային կինո փառատոնի Ժուրիի անդամ, Բուլղարիա , Ռուսե , օգոստոսի25 , 2012 : http://www.unica-web.com/archive/2012/jury2012.htm Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոն 2010 թվականի սեպտեմբերից ի վեր Շվեյցարիայի Էյնսիեդելն քաղաքում Հայաստանի Հանրապետությունը դարձավ UNICA-ի («Համաշխարհային ոչ պրոֆեսիոնալ կինոի միություն») անդամ UNESCO-ի կազմում: UNICA-ն ամեն տարի անցկացնում է ոչ կոմերցիոն (անկախ կամ հեղինակային) ֆիլմերի փառատոն, որտեղ ամեն երկիր պետք է ներկայացնի 5-6 վավերագրական, անիմացիոն կամ խաղարկային ֆիլմեր: Նոմինացիաները հետևյալն են. «UNICA-ի լավագույն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ», «Լավագույն երիտասարդական ֆիլմ», «Լավագույն ազգային կինոծրագիր»: |
|
ContactsCANC Center of Armenian Non-commercial CinemaАдрес: Orbeli 8 Yerevan 0033 Armenia Հայաստան Երեւան 0033, Օրբելի փ.8 .............UNICA, Swiss Federation, www.unica-web.com Телефон: +374 93396254 |