2011թ. ապրիլի 1-4-ը CANC-ը ներկայացրեց Հայաստանը Բեռլինի միջազգային կինոփառատոնին: Մայիսի վերջին անց կացվեց Անկախ ֆիլմերի 1 Համահայկական փառատոնը Մոսկվա կինոթատրոնում, որտեղ մասնակցեցին 23 ֆիլմ Երևանից, Եղվարդից, Գյումրիյից , Ամերիկայից, Վրաստանից և Ռուսաստանից: Օգոստոսի 18-21 մասնակցեցինք Աառաու(Շվեյցարիա) 1րոպեանոց ֆիլմերի փառատոն, իսկ Օգոստոսի 20-28 Հայաստանի Մշակույթի նախարարության և Ազգային ժողովի մշակույթի և սպորտի մշտական հանձնաժողովի աջակցությամբ մեկնեցինք հայկական 8 ֆիլմերով Համաշխարհային UNICA-ի 73 կինոփառատոնին Լյուքսեմբուրգ, որտեղ շահեցինք Մեծ ոսկե մեդալ CANC-ի համար և արծաթե մեդալ Շ. Համբարձումյանի «Դաժան սիրավեպ » ֆիլմի համար : Կազմակերպեցինք նաև Հայաստանի մշակույթային և CANC ի պրեզենտացիաներ և հանդիպումներ Լյուքսեմբուրգի, Աառաուի, Բելգիայի, Բաթումի և Թիֆլիսի հայ համայնքների հետ, որտեղ ներկա էին հայկական դեսպանատների ներկայացուցիչները:
Հարգելի կինոսիրող, առաջարկում ենք ձեզ բացել տեղում վիդեոակումբ՝ CANC-ի մասնաճյուղ: Ակումբում դուք կարող եք կատարել հայկական և միջազգային ոչ կոմերցիոն ֆիլմերի դիտում և քննարկում, վիդեոնկարահանման ուսուցում, մոնտաժ, տեխնիկայի վարձույթ և այլն: Ձեր վիդեոակումբի ստեղծմանը մենք կարող ենք աջակցել գալով ձեր մոտ և կազմակերպելով հայկական և միջազգային մրցանակային ֆիլմերի դիտում, քննարկում և ոլորտի մասին տեղեկությունների հաղորդում: Ձեր կողմից անհրաժեշտ է կինոսրահ 1-2 օր և 35-40 մարդու ապահովում: Ձեր վիդեոակումբի անդամների թիվը ցանկալի է որ լինի 3ից ոչ պակաս: Տարին 1 անգամ մայիսի վերջին ցանկալի է , որ ներկայացվի ֆիլմ Համահայկական կինոփառատոնին ձեր մասնաճյուղի կողմից: Հաջողության դեպքում ձեր ֆիլմը կմեկնի Համաշխարհային UNICA-ի կինոփառատոններին: Ձեր մասնաճյուղի տարեկան անդամավճարը կվորոշվի համատեղ քննարկմամբ: Այդ գումարը մի մասն է կազմելու Հայաստանի անդամավճարի UNICA-ին, համահայկական կինոփառատոնների կազմակերպմանը և մնացած մեր ընթացիք ծախսերի մեջ:
Մինչ այժմ CANC-ի մասնաճյուղեր կամ անհատ անդամներ կան ՝ ԱՄՆ, Կանադա, Շվեյցարիա, Բելգիա, Շվեդիա, Իսպանիա, Իսրաել, Սերբիա Վրաստան, Ռուսաստան, ինչպես նաև Հայաստանի բոլոր մարզերում:
Հարգանքներով՝ CANC-ի հիմնադիր նախագահ Արտաշես Հովհաննիսյան