CANC- Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կենտրոնը
առաջարկում է կինոուսուցման դասընթացներ
Մասնակիցների տարիքը՝ 17 տարեկանից բարձր
Տեւողությունը՝ 6 ամիս, շաբաթը 3 օր
Ուսուցման սկիզբը՝ 1 նոյեմբեր, 2010
Ուսուցման վայրը՝ Վիդեո Արտ Ստուդիա, Օրբելի 8
Ուսուցման նպատակները՝
1.Ուսանողներին ծանոթացնել ժամանակակից վիդեո եւ կինոնկարահանման տեխնիկային, լույսերին ու լուսարձակներին, ձայնային գործիքներին, միկրոֆոններին, համակարգիչներին ու մոնտաժային ծրագրերին:
2. Սովորեցնել հեղինակային եւ անկախ կինոյի ստեղծման մեթոդները՝ ներառյալ պրոդյուսերի աշխատանք, ռեժիսուրա, օպերատորություն, սցենարի գրում, դերասանի վարպետություն, լուսավորում, ձայնագրում եւ թվային համակարգչային մոնտաժ :
3.Վեցամսյա ուսուցումը նախատեսում է կարճամետրաժ ֆիլմի նկարահանում: Ֆիլմը կարող է լինէլ վավերագրական, խաղարկային կամ անիմացիոն ոճում, մինչեւ 15 րոպե տեւողությամբ:Ֆիլմի սցենարը, ռեժիսուրան, դերասանական կազմը, օպերատորությունը եւ մոնտաժը կատարվում են ուսանողների ուժերով:
Ուսուցման վերջում ուսանողը իր նկարահանած ֆիլմով կմասնակցի Հանրապետական ոչ պրոֆեսիոնալ ֆիլմերի փառատոնին, 2011 թ. մայիս-հունիս ամիսներին որտեղից էլ լավագույն հնգյակի մեջ հայտնվելու դեպքում կմասնակցի օգոստոսի 20-28 UNICAի 73րդ համաշխարհային կինոփառատոնին Լյուքսեմբուրգ քաղաքում:
CANC-Ոչ կոմերցիոն կինոյի համահայկական կետրոնը
առաջարկում է կինո ուսուցման դասնթացներ դպրոցականների համար:
Մասնակիցների տարիքը՝ դպրոցականներ մինջեւ17 տարեկան
Տեւողությունը՝ 6 ամիս, շաբաթը 2 օր
Ուսուցման սկիզբը՝ 1 նոյեմբեր, 2010
Ուսուցման վայրը՝ Վիդեո Արտ Ստուդիա, Օրբելի 8
1. Եթե ձեր երեխայի մոտ սկսվել է ինքնահաստատման շրջանը եւ նա պատրաստ է որոշումներ
կայացնել ու ընտրել իր ապագա մասնագիտությունը, ապա նա շփվելով մեր դպրոցի
մասնագետների հետ, կատարելով պրակտիկ հանձնարարությունները եւ զգալով իր ուժեղ կողմերը՝ կպարզի, թե որ ասպարեզն է իրեն ավելի շատ ձգում եւ կկատարի իր ճիշտ ընտրությունը:
2. Եթե ձեր երեխան ունի վառ երեւակայություն եւ սիրում է հորինել տարբեր պատմություններ կամ ուղղակի էներգիայի աղբյուր է, ուրեմն մենք սպասում ենք ձեր երեխային մեզ մոտ: Այդպիսի երեխաների մասին են երազում մեր դասախոսները, քանզի իրենց հետ աշխատելը ուղղակի հաճույք է: Հենց նման տաղանդավոր երեխաներն են հաղթում տարբեր մրցույթներում եւ փառատոններում:
3. Եթե ձեր երեխան պատրաստ է անվերջ նստել հեռուստացույցի կամ համակարգչի արջեւ, եթե նա չունի ընկերներ եւ դուք դժվարությամբ եք գտնում իր հետ խոսակցության թեմա, ապա նա մեր սիրելի աշակերտն է: Մեր դպրոցում նա կբացահայտի իր ուրույն աշխարհը էկրանից այն կողմ ու կփորձի ստեղծել իր հերոսին նրա կյանքի օրենքներով՝: Արդյունքում այս ամենը կարող է դառնալ երեխայի սեփական կարիերայի սկիզբը:
Մեզ մոտ երեխան կծանոթանա նկարահանման տեխնիկային, կինոնկարահանման օրենքներին, դերասանական արվեստին, կնկարահանի իր հեղինակային ֆիլմը իր սցենարով:
Ուսուցման վերջում դպրոցականը իր նկարահանած ֆիլմով 2011 մայիս-հունիս ամիսներին կմասնակցի Հանրապետական անկախ ֆիլմերի փառատոնի պատանեկան ծրագրում, որտեղից էլ հաղթելու դեպքում կմասնակցի օգոստոսի 20-28-ը UNICAի 73րդ համաշխարհային կինոփառատոնին Լյուքսեմբուրգ քաղաքում: